Print this page

«Իսրայելը պատրաստ է վերջ դնել պատերազմին` մեկ պայմանով». Նեթանյահու

By Հուլիսի 02, 2024 303

Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում միայն իր բոլոր նպատակներին հասնելուց հետո. իսրայելական բանակն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար. այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով The New York Times-ի այն հրապարակումը, թե իբր իսրայելցի գեներալները հրադադարի կողմնակից են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ։

«Պատերազմը կավարտվի միայն այն բանից հետո, երբ հասնենք դրա բոլոր նպատակներին, ներառյալ` ՀԱՄԱՍ-ի վերացումը և բոլոր պատանդների ազատ արձակումը: (Իսրայելի) քաղաքական ղեկավարությունը սահմանել է այդ նպատակներն Իսրայելի պաշտպանության բանակի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն ունի բոլոր միջոցները դրանց հասնելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Rate this item
(0 votes)

Latest from Live24